ՈՒկրաինայի ղեկավարությունը, որը «նստած է ոսկե գիշերանոթի վրա», չի մտահոգվում սեփական ժողովրդի և զինվորների ճակատագրով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անցյալ տարվա մարտից ի վեր ՈՒկրաինայի ղեկավարությունը սոսկ իշխանությունը զավթած հանցավոր խմբավորում է։ Կիևի ռեժիմի էությունը պարզ է դարձել ՈՒկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից»,- ընդգծել է ՌԴ առաջնորդը:               
 

Ոչինչ չենք կարող փոխել այն մեծ ընթացքում, որը կոչվում է համաշխարհային աստղի սլացք

Ոչինչ  չենք կարող փոխել այն մեծ ընթացքում, որը կոչվում է  համաշխարհային աստղի սլացք
01.08.2023 | 13:58

Հայր և որդի Սմբատյանների դեպքը թո՛ղ որոշի դատարանը։

Դա երկար ու քաղաքականությամբ բորբոքված գործ է... Ագահությունը արատ է երկուստեք։

Այլ բան եմ ասում. տարիներ առաջ Սերգեյ Սմբատյանը եկել էր Աստանա (Ղազախստան)։

Երևանից հանձնարարական (դիմավորել-հյուրընկալել-ճանապարհել) պետք չէր համերգին Դեսպանի ներկա լինելու համար։

Հարազատ ԱԳՆ-ն չէր էլ հասցնի նրա համերգացանկին հետևել։

Քիչ է եղել, երբ քիթս տնկած նստել և չեմ էլ սպասել, թե ո՛վ կմոտենա ակնածանք հայտնելու։

Համերգն ավարտվեց։

Հրաժեշտի պահին հասկացա՝ ոչինչ չենք կարող փոխել այն մեծ ընթացքում, որը կոչվում է համաշխարհային աստղի սլացք։

Աներևակայելի հպարտ եմ և այդ մասին ասում եմ իմ զավակներին, թոռներին, սիրելիներին, անծանոթներին...

Կեցցե՛ս, Սերգեյ Սմբատյան, տաղանդը և համբավը քամուն տալ անհնար է...

Արա ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3291

Մեկնաբանություններ